Brand
Ներբեռնել հավելվածը

Tasty

Part of Your Day

Մեր մասին

   Երբ 2016-ին մենք առաջին անգամ իրականացրեցինք  Հայաստանում ժամանակակից ճաշարան ունենալու գաղափարը,  նույնիսկ չէինք էլ պատկերացնում, որ տարիներ անց, այս մտահղացումը կդառնա այսչափ  հասանելի և հաճախորդների կողմից սիրված:

      Արիես լանչը քաղաքում այն եզակի վայրերից մեկն է, որտեղ հաճախորդը կարող է շատ արագ սնվել, վայելել հաճելի միջավայրում իր կարճ ընդմիջումը և նույնիսկ հասցնել զարմանալ, որ այդ ամենի դիմաց նա այդքան էլ շատ չվճարեց:  

      Այժմ մենք հպարտությամբ հայտարարում ենք, որ ունենք երեք ժամանակակից ճաշարաններ Երևանում և կարողացել ենք պահպանել մեր դիրքերը՝ հավատարիմ մնալով նախնական աշխատելաոճին: Ավելին՝ մշտապես փորձում ենք կատարելագործվել, ինչի վառ օրինակն է մեր ցանկությունը նորաբաց ճաշարաններով համալրել մեր ցանցը:

      Բացի այդ   Արիես Լանչը առաջարկում է իր այցելուներին արագ և ջերմ սպասարկում: Բոլոր այցելուները նախ մի փոքր ժամանակ են անցկացնում հոսքագծի մոտ՝ փորձելով ընտրել, թե ինչ են ճաշակելու այսօր, այնուհետև վերցնում ընտրված ճաշատեսակներով լի սկուտեղը, վճարում ու վայելում զանազան կերակուրներ:

     Ի դեպ, մեր ճաշացանկը կարելի է դասել ամենահարուստների շարքին, քանի որ այնտեղ առաջարկվում են մոտ 500 անուն ճաշատեսակներ, ներառյալ աղցաններ, ապուր, խավարտներ, հիմնական ուտեստներ, խմորային ուտեստներ և այլն: Յուրաքանչյուր ճաշատեսակ պետք է բացի համեղ լինելուց, նաև համային հիշողություններ առաջացնի ձեզ մոտ: Մենք հավատում ենք, որ մեր ախորժալի ուտեստները համտեսելիս դուք հիշում եք ձեր տան ուտեստների համը, կամ, լավագույն դեպքում, մտապահում նոր համային գամման ու կրկին ցանկանում վերադառնալ Արիես լանչ: Մենք հետևում ենք նաև, որ  այցելուները մշտապես ստանան վիտամինային պաշար, և կախված սեզոնից առաջարկում ենք թարմ ու տնական կոմպոտներ, հյութեր:

     Կարևորագույն նախապայմաններից մեկն է նաև մթերքի որակը և թարմությունը, ինչին մենք հետևում ենք հատուկ ուշադրությամբ:  Մշտապես հետազոտում ենք շուկան, ձեռք բերում նոր հումք, ընտրում լավագույնը:

      Մենք փորձում ենք հնարավորինս հասանելի դառնալ և վերջերս սկսել ենք իրականացնել նաև սննդի առաքում տարբեր գրասենյակների աշխատակիցների: Շուտով առաքման շրջանակները կմեծանան և ի վիճակի կլինենք առաքում կազմակերպել նույնիսկ անհատների համար:

      Արիես Լանչում գրեթե երբեք լուռ չէ և նույնիսկ երբ հոսքագծում կանգնած են մի քանի այցելուներ, ճաշարանում լսվում են ջերմ ու ընկերական զրույցներ, տիրում է ուրախ տրամադրություն, իսկ երբեմն նաև լսվում է մեր սպասարկող անձնակազմի ոգևորիչ ձայնը, որն օգնում է այցելուին ընտրել մի յուրահատուկ ճաշատեսակ:

ԻՆՉՊԵ՞Ս

ԳՏՆԵԼ

ՄԵԶ

Պիացցա Գրանդե Բիզնես Կենտրոն

Արիես Լանչ

  • Հայաստան, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 10
  • Հեռ. +374 10 52 60 52

Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Արիես Լանչ

  • Հայաստան, 0019, Երևան, Մարշալ Բաղրամյան 40
  • Հեռ. +374 91 37 68 65

ՀԱՀ Կենտրոն

Արիես Լանչ

  • Հայաստան, 0070, Երևան, Ալեք Մանուկյան 9
  • Հեռ. +374 60 61 20 68

Կարծիքներ